Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է Երևանում հայ ռազմական, քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, Բաքվի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում ունեցած իր ելույթում Ալիևը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում տեղադրված Նժդեհի արձանը պետք է ապամոնտաժվի: Նա ակնարկել է նաև, որ կոթողը տեղադրվել է ՀՀ նախկին իշխանությունների օրոք: Միաժամանակ Ալիևն ընդգծել է, թե ինքն, իբր, շանս է տվել Հայաստանի նոր իշխանություններին:
«Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները իրենց ժողովրդավարական են համարում, ապա թող հանեն այդ արձանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: