տուն Տնտեսական Ներքնազգեստի արտադրությամբ զբաղվողին արտոնություն տվեցին

Ներքնազգեստի արտադրությամբ զբաղվողին արտոնություն տվեցին

232
0

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ներդրումային ծրագրի շրջանակում «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգել:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: ԱՁ-ն հիմնադրվել է 2019-ին, սակայն 2008 թվականից գործում է նկուղային սահմանափակ հնարավորություններ ունեցող արտադրամասում։

Ընկերությունը զբաղվում է Գյումրիում տրիկոտաժի արտադրությամբ (ներքնազգեստի արտադրություն):

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 91 մլն դրամի չափով ներդրում (որից 21 մլն դրամի ներդրում արդեն իրականացվել է) արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Երեք տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 120 հազար դրամ միջին աշխատավարձով: