Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների, 2014թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 61 595 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 50.7%-ով: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցում: Այսինքն` խոսքը ներքին զբոսաշրջության մասին է: