Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մեկնաբանել է թուրքական ոստիկանության կողմից տասնյակ մարդկանց ձերբակալությունը, որոնց թվում են նախարարների երեք որդիներ:
Նա ասել է, որ նման գործողություններն անընդունելի են, ինչի համար աշխատանքից հեռացրել է 11 բարձրաստիճան ոստիկանի: «Նրանք ցանկանում են լինել պետություն պետության մեջ», — ասել է Էրդողանը: Արդեն տեղեկացրել ենք, որ Էրդողանն այս գործողությունները պամանավորել է արտաքին և ներքին ուժերի միջամտությամբ:
«Մենք կասկած և ապացույցներ ունենք այդ կապակցությամբ: Այս գործը մինչև վերջ ենք տանելու, ոչ մեկին չենք ներելու, նույնիսկ եթե դա իմ հարազատ եղբայրն է»,- ասել է նա` նշելով, որ դա հարված էր կառավարությանը և պետական բանկերին: Նա մեղադրել է նաև մամուլին՝ կողմնակալ լուսաբանման համար: