ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է կառավարության երեկվա նիստի տեսագրության այն հատվածը, որտեղ ՀՀ վարչապետը Նար-Դոսի պատմվածքներից մեկը շփոթմամբ վերագրել էր Թումանյանին, ինչի համար էլ իր էջում պաշտոնապես ներողություն է խնդրել:
«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»,- գրել է վարչապետը»։