Չգիտեմ՝ ով ումից ներողություն կխնդրի, բայց ես՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից այսօր այս շենքում կատարվածի համար:
Այս մասին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով ԱԺ-ում տեղի ունեցած տհաճ միջադեպին։
Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը քննադատական խոսք ուղղեց ԲՀԿ-ին, ինչին բուռն արձագանքեցին այս խմբակցության պատգամավորները, ապա տեղի ունեցավ քաշքշուկ: