տուն Քաղաքական Հայաստան Ներմուծումը գերազանցում է արտահանմանը, բայց մենք  ուզում ենք փոխել իրավիճակը. Ատոմ Ջանջուղազյան

Ներմուծումը գերազանցում է արտահանմանը, բայց մենք  ուզում ենք փոխել իրավիճակը. Ատոմ Ջանջուղազյան

389
0

ԱԺ-ում շարւնակվում է պետական բյուջեում փոփոխություններ անելու նախագիծը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ելույթները լսելուց հետո արձագանքեց ԱԺ պատգամավորներին:

Մանե Թանդիլյանի գանձապետական միասնական հաշիվը որպես հաշիվ ինչ պարտավորություն կունենա կոնտեքստում կատարված վերլուծությունը նախարարը գնահատելով ասաց, որ վերլուծականը կարող էր ավելի լավը լիներ, քանի որ Թանդիլյանը տիրապետում է գիտելիքներին:

Միքայել Մելքումյանի գնահատականները, որ ավելի վատ է լինելու առաջիկայում, նախարարն արձագանքեց, որ, այո, միջոցառումների վերլուծությունը տեղին էր, բայց որոշումների կայացումը կլինի քննարկման միջոցով:

«Եթե հեռանկարում ուզում ենք դիրքի փոփոխություն տեսնենք, ամենաճիշտը պարտքի ներումը չէ: Մենք պետք է կարողանանք պահպանենք մեր վարկանիշը, որպեսզի կարողանանք նոր արժեք ստեղծենք: Մենք բոլորս ճանապարհ ենք անցնում: Մեր վարկանիշը գնահատվում է առաջարկվող վարկի մեծությամբ:

Եվ այո՝ ներմուծումը գերազանցում է արտահանմանը, բայց մենք ուզում ենք փոխել իրավիճակը: Հետևաբար՝ խնդրանքն այն է, որ նախագծի նկատմամբ ունենաք համարժեք վերաբերունք»,- եզրափակիչ մասում ընդգծեց ֆինանսների նախարարը:

Հայկ Մագոյան