Մի քանի օր է, ինչ ներքաղաքական իրավիճակը լարված է Աբխազիայում: Պատճառն այն է, որ երկրի ընդդիմության ներկայացուցիչները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները: Համաձայն դրանց՝ չնչին առավելությամբ Աբխազիայի նախագահ է ընտրվել Ռաուլ Խաջիմբան:
Նրա հրաժարականը պահանջող հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են նախագահական նստավայր, ներթափանցել են տարածքի զինանոց և նույնիսկ զենքեր առգրավել:
Ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանը արտահերթ նիստի ընթացքում փաստաթուղթ է ընդունել՝ կոչ անելով Խաջիմբային ինքնակամ հրաժարական տալ՝ «հետագա ապակայունացումից խուսափելու համար»: