ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն և լրացումներ կատարեց «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին` տեսչական բարեփոխման շրջանակում, ինչի համաձայն մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներում արգելվում է ստուգում անցկացնելը: