«Ես համաձայն չեմ, որ մեր տնտեսությունն անկողնային հիվանդ է»,- այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Եթե կարողանանք այս դինամիկան պահպանել, վարչապետի խոսքով՝ մենք առաջընթաց կունենանք:
Արդյոք գործարարը կատարում է իր հարկային պարտավորությունը՝ ըստ վարչապետի այս հարցին են ուշադրություն դարձնում: «Մենք շատ հստակ ցույց ենք տվել՝ սեփականության անձեռնմխելիության իրավունքը պաշտպանում ենք»,- ասաց կառավարության ղեկավարը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ներդրումային հետաքրքրվածություն կա մեր երկրի հանդեպ: