ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել էր ներդրումային համաժողով՝ «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում: Համաժողովի մյուս կազմակերպիչը Եվրապալատն էր: Նպատակն էր ամրապնդել եվրոպական և հայկական ձեռնարկությունների և գործարարության աջակցող կազմակերպությունների միջև համագործակցությունը: Համաժողովի շրջանակում երկու կողմերը հնարավորություն ունեցան քննարկելու ներդրումային ծրագրեր:
Փորձագետներն էլ ներկայացրեցին ԵՄ և Հայաստանի գործարար մթնոլորտը, ազատ տնտեսական գոտու հնարավորությունները: