Ներդրողները պատրաստվում են JP Morgan Chase & Co-ից պահանջել 5.75 մլրդ դոլար՝ որպես փոխհատուցում մինչև 2088 թվականը ընկերության կողմից վաճառված հիփոթեկային թանկարժեք թղթերի վաճառքի համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
BlackRock և Neuberger Berman Group LLC ներդրումային խմբերի ակտիվները սպասարկող մի խումբ ներդրողներ ավելի վաղ նմանատիպ հայցով 8.5 մլրդ դոլար է ստացել Bank of America-ից։ Բացի այդ, JP Morgan-ը 13 մլրդ դոլար կարող է վճարել ամերիկյան բյուջե՝ ճգնաժամի ժամանակ հիփոթեկային թղթերի հետ կապված մեքենայությունների համար։