Այսօր ՖԻՖԱ-ն հարապարակել է տարվա լավագույն գոլի հավակնորդների ցուցակը: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ՖԻՖԱ-ի պաշտոնական France Football ամսագրի կայքերում կազմակերպված քվեարկությանը: Դեկտեմբերի 9-ին այս ցուցակում կմնա երեք անուն:
Մրցանակի համար պայքարում են. Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ, Ֆրանսիա), Նեյմարը (Բարսելոնա, Իսպանիա), Պետեր Անկերսենը (Էսբյերգ, Դանիա), Լիզա դե Վաննան (Սքայ Բլյու, Նոր Զելանդիա), Անտոնիո դի Նատալեն (Ուդինեզե, Իտալիա), Պանայոտիս Կոնեն (Բոլոնիա, Իտալիա), Դանիել Լուդուենյան (Պաչուկա, Մեքսիկա), Նեմանյա Մատիչը (Բենֆիկա, Պորտուգալիա), Լուիզա Նեսիբը (Լիոն, Ֆրանսիա), Խուան Մանուել Օլիվերան (Նաուտիկո, Բրազիլիա):