«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ով երեկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում երեք գնդակ է ուղարկել «Սելթիկի» դարպասը (6։1), դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով նման հաջողության է հասել Եվրոպայի և Հարավային Ամերիկայի երկու գլխավոր ակումբային մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում և Լիբերտադորեսի գավաթում։
Այս մասին հաղորդում է Infostrada-ն։ Հավելենք նաև, որ երեկ այս բրազիլացին դարձել է նաև արդյունավետ փոխանցման հեղինակ։