Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը կասկածվում է ՖԱԱ խաղերի տոմսերի անօրինական վաճառքի մեջ։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Ոստիկանությունը կասկածում է, որ Նեյմար ավագը տոմսերն առաքում է ալժիրցի գործարար Մամադու Լամինա Ֆոֆանայի բիզնեսի կառույցներին, որոնց վաճառքից ստացված օրական եկամուտը կազմում է 300 հազար եվրո։ Նեյմարի հորից բացի, տոմսերի անօրինական վաճառքի մեջ կասկածվում են նաեւ նախկին խաղացողներ Դունգան, Ժունիոր Բայանոն, ինչպես նաեւ Ռոնալդինյոյի եղբայրը։