տուն Սպորտ Նեյմարի հայրը կկանգնի դատարանի առաջ՝ որդու տեղափոխությունից հետո հարկեր չվճարելու համար

Նեյմարի հայրը կկանգնի դատարանի առաջ՝ որդու տեղափոխությունից հետո հարկեր չվճարելու համար

57
0

neymar-father_12hzzt6vrgkxe1jnkw1mr8dspz

«Սանթոսից» «Բարսելոնա» բրազիլացի Նեյմարի տեղափոխության ժամանակ բրազիլական բյուջեն զրկվել է 11.8 մլն եվրո հարկերից։ Այս մասին հաղորդում են բրազիլական լրատվամիջոցները։ Նախօրեին հայտնի է դարձել, որ հարկերից խուսափելու համար գործով դատախազություն է կանչվել Նեյմարի հայրը, ով նաև նրա ֆուտբոլային գործակալն է։ Սպասվում է, որ նրա դեմ դատական գործը կսկսվի հոկտեմբերի 1—ին։

Վերջին դատարանին նա պետք է ներկայացնի որդու տրանսֆերի հետ կապված փաստաթղթերը։

Իսպանիայում նույնպես խնդիրներ են առաջացել Նեյմարի տեղափոխությունից հետո։ Հիշեցնենք, որ Նեյմարի տեղափոխության համար 10 մլն եվրո կաշառք վճարած Սանդրո Ռոսելը, ով այն ժամանակ գլխավորում էր «Բարսելոնան», հրաժարական է տվել իր պաշտոնից և շուտով կկանգնի դատարանի առաջ։