տուն Սպորտ Նեյմարը մտադիր է վնասվածքից հետո խաղադաշտ դուրս գալ մայիսի երկրորդ կեսին

Նեյմարը մտադիր է վնասվածքից հետո խաղադաշտ դուրս գալ մայիսի երկրորդ կեսին

111
0

4731256-3x2-940x627

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հույս ունի վերականգնվել վնասվածքից մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է խաղադաշտ դուրս գալ Իսպանիայի առաջնության վերջին տուրում, որում կատալոնական ակումբը մրցելու է չեմպիոնի ամենահավանական հավականորդի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Հիշեցնենք, որ Նեյմարը ձախ ոտքի վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի եզրափակիչում, երբ նրա ակումբը պարտվեց Մադրիդի «Ռեալին» (1։2)։

«Պետք է մի փոքր սպասել, չէ որ երբ վնասվածք ես ստանում, հետևանքները կարող են լուրջ լինել։ Ոչ ոք չի սիրում վնասվածք ստանալ, և ոչ ոք չի ցանկանում բաց թողնել աշխարհի առաջնությունը։ Հույս ունեմ երեք շաբաթից վերադառնալ «Բարսելոնա»», — ասել է Նեյմարը։ Այս մասին հաղորդում է Globo-ն։