Հայտնի են դարձել հանգամանքները, որոնց պատճառով Նեյմարը կհրաժարվի դատական գործընթացից: Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-րին:
Ըստ աղբյուրի՝ Նեյմարը կհրաժարվի 43 մլն եվրոյից, որը վիճարկում է «Բարսայի» հետ, եթե ակումբը երաշխիքներ տա, որ կգնի բրազիլացուն:
Նեյմարը պահանջում է 2016 թ կատալոնական ակումբի հետ կնքած պայմանագրով նախատեսված 40 մլն եվրոյի բոնուսը, որից ստացել է միայն 22մլն եվրոն, քանի որ տեղափոխվել է ՊՍԺ: