«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը կարծում է, որ Նեյմարն ի վիճակի է փոխարինել թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով վնասվածք է ստացել: Այս մասին հաղորդում է Globoesporte-ը: Հիշեցնենք, որ բժիշկները թույլ չեն տվել Մեսսիին խաղադաշտ դուրս գալ մինչև հաջորդ տարվա սկիզբը:
«Նեյմարը պատրաստ է դրան: Նա գիտի, թե որքան կարևոր է դա «Բարսելոնայի» համար, և նրա դերը մեծանում է նման դեպքերում: Մեսսին վնասվածք է ստացել, և ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի նրա գործառույթները: Նեյմարը պատրաստ է դա անել: Այն որակներով, որոնք ունի Նեյմարը, նա կարող է լավագույնս անել դա», — ասել է Ալվեսը: