Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ով վերականգնվում է վնասվածքից հետո, կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության առջին իսկ տուրին։ Այս մասին հաղորդւմ է Sport.es-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Մունդիալ 2014-ի քառորդ եզրափակիչում Ուրուգվայի ֆուտբոլիստի հարվածի հետևանքով ողնաշարի վնասվածք ստացած Նեյմարը մոտ է լիակատար ապաքինմանը։
«Մենք դրական ենք գնահատում Նեյմարի վերականգնումը։ Նա կսկսի մարզվել անհատական կերպով հաջորդ շաբաթվանից։ Հնարավոր է, որ նա մասնակցի առաջնության անդրանիկ տուրին։ Սակայն վերջնական որոշումը կկայացնի մարզիչը», — ասել է թիմի բժիշկ Էնրիկ Կասերեսը։
Առաջին տուրում, որը կայանալու է օգոտսոսի 24-ին` «Էլչեի» հետ խաղում։