տուն Սպորտ Նեյմարը դարձել է իր հոր զոհը. Յոհան Կրոյֆ

Նեյմարը դարձել է իր հոր զոհը. Յոհան Կրոյֆ

108
0

2ryroer-2094302

Հոլանդական ֆուտբոլի լեգենդ, «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը հայտարարել է, որ կատալոնական ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը դարձել է իր հոր զոհը, ով մեծ գումարներով որդուն վաճառելով «Բարսելոնային» նրան դարձրել է չափազանց մեծ ուշադրության օբյեկտ:

«Նեյմարը դարձել է ստեղծված իրավիճակի պատանդը: Նրան նույնիսկ կարող ենք զոհ անվանել` ակումբի, մեծ գումարների, իր հոր զոհը: Նա դեռ երիտասարդ է և պետք է աճի պրոֆեսիոնալ առումով, սակայն նրա վրա մեծ ճնշում կա, ինչը միայն խանգարում է», — ասել է Կրոյֆը: Այս մասին հաղորդում է Marca-ն: