Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե չի հասկանում՝ ինչի համար են Իրանին հարկավոր ուրանն ու ատոմային էներգիան, եթե երկիրը հարուստ է ածխաջրածիններով:
Նա հայտարարել է. «Ես չեմ հասկանում, թե ինչու է դա նրանց հարկավոր այն դեպքում, որ նրանք ունեն նավթի և գազի այսպիսի պաշարներ, որ արդեն իրենց ականջներից է հոսում»,- հայտարարել է Նեթանյահուն: