տուն Քաղաքական Միջազգային Նեթանյահուն կոչ է անում Ֆրանսիային՝ շարունակել ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ

Նեթանյահուն կոչ է անում Ֆրանսիային՝ շարունակել ճնշում բանեցնել Իրանի նկատմամբ

267
0

url

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել Ֆրանսիայի շարունակել դիմակայել Իրանին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ֆրանսիան ապագայում էլ պետք է ճնշում գործադրի Իրանի վրա», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Այս հայտարարությունը հնչել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ հրեական պետություն այցելության նախօրեին։ Ավելի վաղ, Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ Ֆրանսիան, որոշ լրատվամիջոցների համաձայն, խոչընդոտել է Իրանի և «վեցյակի» միջև համաձայնագրի ստորագրմանը։ Ֆրանսիական զլմների տեղեկություններով՝ Ֆրանսիան պահանջել է ավելի կոշտ ձևակերպումներ ներառել համաձայնագրում՝ հետևելով Ֆրանսիայում հրեական լոբբիի հորդորներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here