Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն կանգնել է դատարանի առաջ, նա մեղադրվում է կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեջ, հայտնում է BBC-ն։
Դատախազությունը մեղադրական զեկույցը կազմում էր երեք տարի: Մեղադրող կողմից դատարանում հանդես կգա ավելի քան 300 վկա: Ակնկալվում է, որ գործընթացը կտևի մի քանի ամսից մինչև մի քանի տարի:
70-ամյա Նեթանյահուն հերքել է բոլոր մեղադրանքները և ասել է, որ կշարունակի կառավարել երկիրը: Դատական նիստի ընթացքում Երուսաղեմում ցույցի են դուրս եկել Նեթանյահուի աջակիցներն ու ընդդիմադիրները: