Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի 33-ամյա բնակչուհի Սառա Քրիսթմասը արդեն չորրորդ տարին է, ինչ ապրում է 19-րդ դարում…
Մեքենա, բջջային ու հեռուստացույց չունի, հագնվում է այնպես, ինչպես ընդունված էր երկու հարյուրամյակ առաջ, կարդում է միայն այն ժամանակվա գրականությունը և հանդեսները, լվացքը ձեռքով է անում, գորգերը մաքրում է աղով, ինչպես անում էին այն ժամանակ, ուտելիքն էլ պատրաստում է 19-րդ դարի բաղադրատոմսերով…
Ճիշտ է, ստիպված է օգտվել բանկոմատներից, բայց այս դեպքում ոչինչ չես կարող անել…