Իտալիայում նացիստական նախկին զինվորական Էրիխ Պրիբկեի հուղարկավորությունը հետաձգվել է զանգվածային անկարգությունների և բողոքի ակցիաների պետճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրա աճյունն ուղեկցել են մոտ 500 հոգի, ովքեր վանկարկել են «մարդասպան» և «դահիճ», այնուհետև բախումներ են հրահրել նեոնացիստների հետ:
Ավելի վաղ Վատիկանն արգելել էր ցմահ ազատազրկման դատապարտված Պրիբկեի հոգեհանգիստը կաթոլիկ եկեղեցում:
Հիշեցնենք, որ Պրիբկեն 100 տարեկան էր: Արգենտինայի կառավարությունն, իր հերթին, մերժել էր ընդունել նրա մարմինը, եւ հրաժարվել է հուղարկավորել Պրիբկեին կնոջ կողքին Բուենոս Այրեսում: