տուն Քաղաքական Միջազգային Նացիստական 100-ամյա սպային հուղարկավորել են դատապարտյալների գերեզմանում գաղտնի պայմաններում

Նացիստական 100-ամյա սպային հուղարկավորել են դատապարտյալների գերեզմանում գաղտնի պայմաններում

194
0

£££Fee-for-use-1996-Trial-of-SS-Captain-Erich-Priebke-2361987

Նացիստական Գերմանիայի նախկին սպա Էրիխ Պրիբկեին, ով 100 տարեկանում մահացել էր Հռոմում, հուղարկավորել են Իտալիայում դատապարտյալների համար նախատեսված գերեզմանատանը։ Սակայն գերեզմանի վայրը չի նշվում: Այս մասին հաղորդում է La Repubblica-ն:

Հոդվածում նշվում է, որ տեղը չհայտնելու մասին Իտալիայի ղեկավարությանը խնդրել են Պրիբկեի հարազատները: Չի նշվում նաև, թե երբ է տեղի ունեցել հուղարկավորությունը:

Հիշեցնենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված Պրիբկեի մահից հետո Արգենտինայի իշխանությունները թույլ չեն տվել նրա հուղարկավորությունը իր կնոջ կողքին, այնուհետև բողոքի բուռն ալիք է բարձրացել Իտալիայում: Իտալիայի իշխանությունները ստիպված էին գաղտնի պահել այս տեղեկությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here