Մեքսիկական նարկոմաֆիան նախօրեին բոլոր ցանկացողների թխվածքաբլիթներ է հյուրասիրել Մոգ-թագավորների ավանդական տոնի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
«Լոս Սեթաս» կարտելի ներկայացուցիչները թխվածքները բաժանել են Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Վիկտորիա քաղաքի բնակիչներին։ Բաժանողները եղել են դիմակներով և զենքերով, իսկ նրանց բաժանած թխվածքների վրա եղել են նարկոկարտելի տարբերանշանները։
Այս քայլով նարկոկարտելը փորձում է ժողովրդականություն վայելել տեղի բնակչության շրջանում։