ՆԱՏՕ-ի ռազմավարական հրամանատարության գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կրկին վերադարձել է Եվրոպա Ուկրաինայի շուրջ ստեղծված ծանր իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է NBC-ն։
Բրիդլավը երեքաշաբթի օրը պետք է հանդես գար ամերիկյան Կոնգրեսում, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը որոշում է կայացրել նրան ուղարկել Եվրոպա՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և ռուսական ներխուժման վտանգի պահպանման պատճառով։
«Հեյգելը նպատակահարմար գտավ վերադարձնել Բրիդլավին Եվրոպա՝ Ուկրաինայում ռուսական զոքերի գործողությունների պատճառով»,- ասել են Միացյալ նահանգների պաշտպանության նախարարությունում։ Շաբաթ Օրը Բրիդլավը ժամանել է Շտուտգարտ։ Երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը տեղի է ունենալու Բրիդլավի հանդիպումը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ։
Ավելի վաղ Բրիդլավը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է ներխուժել նաև Մերձդնեստր։