ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի ռազմական օբյեկտների հրթիռակոծությունը:
Համապատասխան գրառումը պաշտոնյան արել է թվիթերյան իր էջում:
«Դատապարտում եմ Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի ուղղությամբ արձակված հրթիռային հարվածները: ՆԱՏՕ-ն կոչ է անում Իրանին խուսափել հետագա բռնությունից»,- շեշտել է Ստոլտենբերգը:
I condemn the Iranian missile attacks on US & @coalition forces in Iraq. #NATO calls on Iran to refrain from further violence. Allies continue to consult & remain committed to our training mission in Iraq. pic.twitter.com/6PdXMZxSNB
— Jens Stoltenberg (@jensstoltenberg) January 8, 2020