տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն վերահաստատել է Ուկրաինայի իրավունքը միանալու Դաշինքին, իսկ ԱՄՆ-ն կործանիչներ է ուղարկում...

ՆԱՏՕ-ն վերահաստատել է Ուկրաինայի իրավունքը միանալու Դաշինքին, իսկ ԱՄՆ-ն կործանիչներ է ուղարկում Լատվիա

167
0

F-15SMiami

ՆԱՏՕ-ն վերահաստատել է Ուկրաինայի իրավունքը՝ դառնալու այդ կազմակերպության անդամ, եթե նա համապատասխանի հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին և ուկրաինացիները ցանկանան դա։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը։

Բացի այդ, երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն մեծացնում է կործանիչ ինքնաթիռների թիվը Լատվիայում։ F-15S ինքնաթիռներն իրականացնելու են Բալթյան երկրների օդային տարածքի անվտանգության ապահովման գործողություններ։ ԱՄՆ-ն նաև պատրաստվում է զորավարժություններ սկսել Լեհաստանում՝ տեղի զինված ուժերի հետ մասին։

Հիշեցնենք, երեկ Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է օրինագիծ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացին հիմք դնելու համար։ Օրինագծով փոփոխություններ են մտցվելու ազգային անվտանգության մասին օրենքում, որտեղ ամրագրվելու է հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական այդ կառույցին միանալու իրավունքը։