տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն Սիրիայի նախագահական ընտրությունները ֆարս է համարում

ՆԱՏՕ-ն Սիրիայի նախագահական ընտրությունները ֆարս է համարում

90
0

Rasmussen-Anders-Fogh1

Սիրիայի նախագահական ընտրությունները ֆարս են: Այս մասին կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը:

«Սիրիայում նախագահական ընտրությունները ֆարսի են վերածվել: Նրանք չեն համապատասխանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին», — ասել է Ռասմուսենը ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստի ժամանակ:

Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի և ոչ մի երկիր չի ճանաչի այդ ընտրությունները:

Հիշեցնենք, որ քաղաքացիական պատերազմի պայմաններում գտնվող Սիրիան այսօր անցկացնում է նախագահական ընտրություններ, որին այդ երկրի պատմության ընթացքում առաջին անգամ մասնակցում են մեկից ավելի թեկնածուներ: