տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է հանդիպում, բայց՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է հանդիպում, բայց՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո

91
0

1907280_10152105476458310_4308876280814454067_n

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է կազմակերպել Ռուսաստան — ՆԱՏՕ խորհրդի նիստ այն բանից հետո, երբ Ուկրաինայում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրությունները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը` հղում կատարելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին:

Նրա խոսքերով` ՆԱՏՕ-ն Ուկրաինա է ուղարկել փորձագետների, որոնք մասնագիտացած են էներգետիկ օբյեկտների անվտանգության հարցում` հերքելով, թե այդ երկրում գործում են ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետներ:

Հիշեցնենք, որ Ղրիմի բռնակցումից հետո ծայրահեղ սրվել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները, իսկ շփումները շատ հաճախ հասնում են վիրավորանքների: