ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ալյանսը նախկինի նման պատրաստ է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցով,- հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք սկսել, սակայն ալյանսը «պետք է արձագանքի Եվրոպայում նոր ռուսական հրթիռների ի հայտ գալուն»։
Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Եվրոպայում տեղակայել ցամաքային միջուկային հրթիռներ։