տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն պատրաստ է անդամակցություն տալ եվրոպական յուրաքանչյուր երկրի

ՆԱՏՕ-ն պատրաստ է անդամակցություն տալ եվրոպական յուրաքանչյուր երկրի

95
0

nato

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է իր կազմում ընդունել եվրոպական յուրաքանչյուր երկրի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«ԱՄՆ միանում է իր դաշնակիցներին՝ հաստատելով, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած եվրոպական երկրի համար, որն իր վրա կարող է վերցնել պարտավորություններ և անդամության պարտականություններ, ինչպես նաև ներդրում կարող է ունենալ եվրաատլանտյան անվտանգության գործում», — ասել է Քերին։

ԱՄՆ պետքարտուղարը չի նշել, թե որ երկրներին ինքը ի նկատի ուներ։ Այս հայտարարությունները նվիրված են ՆԱՏՕ-ի երկու՝ ընդարձակման ամենամեծ ծրագրերի տարեդարձներին։ 1999-ին Դաշինքի անդամ դարձան Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան, իսկ 2004-ին՝ Բուլղարիան, Ռումինիան, Լիտվան, Էստոնիան, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, 2009-ին՝ Ալբանիան և Խորվաթիան։