2015-ին ՆԱՏՕ-ն մեծամասշտաբ ռազմական ուսումնավարժություններ կանցկացնի Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում: Զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի ցամաքաին, օդային և ծովային ուժերը: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպման ավարտից հետո Ռասմուսենը հայտարարել է, որ զորավարժությունների կոնցեպցիան արդեն հավանության է արժանացել:
Նա նաև հավելել է, որ 2016 թվից սկսած՝ նմանատիպ զորավարժությունները պարբերական բնույթ կկրեն: