տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն ողջունել է Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային իրենց ինքնիշխան որոշման կապակցությամբ

ՆԱՏՕ-ն ողջունել է Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային իրենց ինքնիշխան որոշման կապակցությամբ

217
0

521e2494d2626

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը գոհ է մնացել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից, որը կայացել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Ռասմուսենը շնորհավորել է Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային՝ Եվրամիության հետ մերձենալու կապակցությամբ: Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի տարածած հայտարարության մեջ:

«Ես ողջունում եմ Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության արդյունքները»: Շնորհավորում եմ Ադրբեջանին, Վրաստանին և Մոլդովային՝ Եվրամիության հետ հարաբերություններում քաջաբար, լուրջ աշխատանքի միտումով և հաստատակամորեն կատարած իրենց ինքնիշխան ընտրության կապակցությամբ»,- այս մասին գրել է գլխավոր քարտուղարը:

Հայտարարության մեջ Ռասմուսենը որևէ անդրադարձ չի կատարել ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումից հրաժարված Հայաստանի և Ուկրաինայի մասին:

Հիշեցնենք, որ երեկ Մոլդովան և Վրաստանը պաշտոնապես նախաստորագրել են ասոցացման մասին համաձայնագրերը, իսկ Ադրբեջանը ստորագրել է վիզային ռեժիմը դյուրացնելու մասին համաձայնագիր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here