ՆԱՏՕ-ն շահագրգռված է Բելառուսի հետ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը: Այդ երկր և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Մինսկում քննարկել են ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագիրը:
Նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հետաքրքրված է խաղաղապահ ծրագրերի շրջանակներում Բելառուսի հետ համագործակցությամբ: Բելառուսի և ՆԱՏՕ-ի միջև հաջորդ քննարկումները տեղի կունենան 2014 թվականի մայիսին: