Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ դադարեցվում են բոլոր զորավարժություններն Ուկրաինայի հետ սահմանային գոտում, իսկ զորքերը վերադարձվում են տեղակայման մշտական վայր:
Դրանից ժամեր անց ՆԱՏՕ-ն հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ չեն հաստատվում ռուսական զորքերի հետքաշման մասին տեղեկությունները: «Մենք չենք նկատել տեղաշարժեր, որոնք կհաստատեն այդ տեղեկությունները», — ասել են Դաշինքում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: