տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն հերքել է, թե չի կարողանա պաշտպանել Բալթյան երկրները Ռուսաստանի հնարավոր հարձակման...

ՆԱՏՕ-ն հերքել է, թե չի կարողանա պաշտպանել Բալթյան երկրները Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում

93
0

nato1

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրե Ֆոգ Ռասմուսենը արձագանքել է Der Spiegel ամսագրի այն հրապարակմանը, որի համաձայն՝ Դաշինքը պատրաստ չէ պաշտպանել իր անդամ պետություններին Բալթյան երկրներում։ Գերմանական պարբերականը հղում էր կատարել ՆԱՏՕ-ի ծրագրավորման կոմիտեի զեկույցին, որում կա նման մտավախություն։

Ռասմուսենն ասել է, որ ուկրաինական զարգացումների ֆոնին ՆԱՏՕ-ն անհապաղ միջացառումներ է ձեռնարկել, որոնք ուղղված են Դաշինքի անդամ պետությունների անվտանգության ապահովմանը ցամաքում, օդում և ջրում։Բացի այդ, կազմակերպությունը պատրաստվում է այդ երկրներում տեղակայել ռազմական բազաներ, ինչպես նաև անցկացնել զորավարժություններ։ Ռասմուսենը հիշեցրել է, որ համաձայն կանոնադրության 5-րդ հոդվածի՝ հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա կդիտարկվի որպես հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա։