տուն Լուրեր ՆԱՏՕ-ն Հայաստանին, Ադրբեջանին և Մոլդովային կառաջարկի համագործակցության լայն հնարավորություններ. Der Spiegel

ՆԱՏՕ-ն Հայաստանին, Ադրբեջանին և Մոլդովային կառաջարկի համագործակցության լայն հնարավորություններ. Der Spiegel

89
0

armenia-nato-flags_0

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել է նոր ռազմավարություն մշակել Արևելյան Եվրոպայի պետությունների հետ: Խոսքը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին և Մոլդովային: Անցած շաբաթ ՆԱՏՕ գործընկերության կոմիտեն ընդունել է այդ երկրների հետ հարաբերությունների նոր ծրագիր:

Գերմանական Der Spiegel-ի տրամադրության տակ հայտնվել է NATO Restricted անունը կրող փաստաթուղթը, որում մասնավորապես ասվում է, որ «անհրաժեշտ է մտածել այն ուղղությամբ, թե ինչպես հաստատել համագործակցության տարածաշրջանի երկրների հետ»: Նպատակը մեկն է` ստեղծված իրավիճակում ապահովել Արևելյան Եվրոպայի կայունությունը:

Այս ծրագրով նախատեսվում է այդ երեք երկրների հետ իրականացնել զորավարժություններ և մարզումներ: Բացի այդ, երեք րեկրները կընդգրվեն Smart Defence ծրագրում, որը նախատեսում է զենքի գնումներ, ինչպես նաև ռազմական ներուժի միավորում հետագա արդյունավետ օգտագործման համար: Նման հաջող փորձ ՆԱՏՕ-ում համարում են Բալթյան երկրների հետ համագործակցությունը:

Միաժամանակ, յուրաքանչյուր երկրին կառաջարկվի համագործակցության անհատական ծրագիր: Հայաստանում շեշտը կդրվի կադրերի պատրաստման, Ադրբեջանում` էներգետիկ անվտանգության վրա: ՆԱՏՕ-ում անթույլատրելի են համարում ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտումը և պայքարելու են Հայաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի ինքնաիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության վրա: