ՆԱՏՕ-ն պատրաստվում է մշակել և հրապարակել մինչև 2020 թվականը հյուսիս-ատլանտյան դաշինքի զորավարժությունների ծրագիրը: Այս որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդի ժամանակ, ինչի մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ադրես Ֆոգ Ռասմուսենը:
«ՆԱՏՕ-ն խոշոր զորավարժություններ կանցկացնի 2015 թվականին, դրանք կլինեն ցամաքային, օդային և ծովային», — ասել է Ռասմուսենը` նշելով, որ դրանք կանցկացվեն Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում: Ռասմուսենը նաև ասել է, որ Աֆղանստանում խաղարար օպերացիայի ավարտից հետո ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունները շեշտ է կդնեն սեփական ռազմական ուժերի ամրապնդման վրա: