ՆԱՏՕ-ն Լեհաստանում և Լատվիայում այսօր սկսում է լայնածավալ զորավարժություններ, որի ժամանակ մշակվելու են Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում արագ արձագանքման ուժերի գործողությունների ծրագրերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Զորավարժությունները, որոնք ստացել են «Կայուն ջազ» անվանումը, ցույց կտան, թե ինչպես է գործելու ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ սահմանակից գոտում», — նշում է գործակալությունը։ «Մեր գործընկերները՝ Ուկրաինան և Ֆինլանդիան, նույնպես մասնակցելու են զորավարժություններին», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը։