ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են երկարացնել Թուրքիայում տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրների ժամկետը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հայտարարությանը:
Նշենք, որ 2012-ի նոյեմբերին պաշտոնական Անկարան ՆԱՏՕ-ին դիմել էր Սիրիայի կողմից օդային հարձակումների դեմ Patriot զենիթահրթիռային համալիրներ տրամադրելու խնդրանքով։ ՆԱՏՕ-ի խորհուրդը որոշում է կայացրել Թուրքիայում զենիթահրթիռային համալիրների ժամկետը մեկ տարով երկարացնելու մասին: