տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը

ՆԱՏՕ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը

74
0

 

5313ffae20d50249749555_600_400

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը վերանայում է Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները։ Դա պայմանավորված է ռուսական պետության գործողություններով Ուկրաինայում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն պատարաստվում է չեղյալ հայտարարել քաղաքացիական և զինվորական մակարդակի բոլոր հանդիպումները։ Սակայն երկխոսությունն ամբողջության չդադարեցնելու համար որոշում է կայացվել պահպանել դեսպանների մակարդակով գործող ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը։ «Մենք վերանայում ենք Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները որոշում կկայացնեն ապրիլի սկզբին», — ասել է Ռասմուսենը՝ հավելելով, որ նման քայլի պատճառը Ղրիմում լարվածության պահպանումն է։

Բացի այդ, Ռասմուսենը նշել է, որ այլևս չի համագործակցի Ռուսաստանի հետ Cape Ray ամերիկյան նավի ուղեկցման հարցում, որի վրա իրականացվելու է սիրիական քիմիական զենքի ոչնչացումը։ Այդուհանդերձ, քիմիական զենքի ոչնչացման գործընթացը դրանից չի տուժի, քանի որ ռուսական կողմը ներգրավված չէ ոչնչացման բուն գործընթացին։