ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը կրկին կոչ է արել Ռուսաստանին՝ վերանայել իր որոշումը Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչելու վերաբերյալ: Այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի կողմից տարածված հայտարարության մեջ:
«ՆԱՏՕ-ի դիրքորոշումն առավել քան պարզ է: Ինչպես նշվել է Չիկագոյի գագաթնաժողովում (2012թ.), ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում», — ասվում է հայտարարության մեջ: Ռասմուսենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից սահմանների դեմարկացիոն արագ գործըթնացի հետ, ինչն, ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի, չի նպաստում համակամարտության խաղաղ կարգավորմանը և շեղվում է այն պարտավորություններից, որոնք ստանձնել է Մոսկվան:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ հնգօրյա պատերազմից հետո ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխզիայի անկախությունը: