Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2014 թվականին Մեծ Բրիտանաիյում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերը:
«ՆԱՏՕ-ն ջերմորեն ողջունում է Մեծ Բրիտանիային, որն առաջարկել է 2014-ին ընդունել Դաշինքի անդամ երկրների ղեկավարների և վարչապետների գագաթնաժողովը: Դա ՆԱՏՕ-ի պատմության մեջ նշանակալի քայլ կլինի», — ասել է գլխավոր քարտուղարը: