տուն Քաղաքական Միջազգային ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կարող է դառնալ Նորվեգիայի նախկին վարչապետը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կարող է դառնալ Նորվեգիայի նախկին վարչապետը

75
0

hollande270114

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար կարող է դառնալ Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը։ Այս մասին հայտնում է Deutshe Welle-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների թվում են նաև Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ներկա գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատն ավարտվում է 2014 թվականի հուլիսին։ Ինքը Ռասմուսենը կարող է ստանձնել Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը՝ փոխարինելով Հերման վան Ռոմպեյին։