ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա 2014 թվականի սեպտեմբերի 4-5-ը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենին։ Հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքը։ Համաձայն այդ հայտարարության՝ կազմակերպությունն հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկն` այդ միջոցառումը Մեծ Բրիտանիայում անցկացնելու համար։
«Այդ գագաթնաժողովը լավ հնարավորություն է ՆԱՏՕ-ի համար։ 2014 թվականի վերջում մենք կնշենք մեր առաքելության ավարտն Աֆղանստանում, ինչպես նաև սկիզբ կդրվի այդ երկրում նոր տեսակի գործունեությանը։ Մենք ապագայում էլ քայլեր ենք ձեռնարկելու արդիականացման համար, որպեսզի ուժեղ, ճկուն և անվտանգությանը սպառնացող ցանկացած մարտահրավերի համար պատրաստ լինենք», — ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։