Հակառակորդի ոչ մի քայլ չի խանգարի մեր անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Այսօր, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ում կարծիքով` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունն անխուսափելի է:
«Բոլոր քայլերը, որոնք մոտեցնում և ինտեգրում են Վրաստանին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ունեն ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլ նաև անվտանգության ազդեցություն: Ասվել է, և ես հիմա նորից կկրկնեմ` Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդառնալի գործընթաց է, սա ուղերձ է ինչպես մեզ բարի կամեցողներին, այնպես էլ` մեր հակառակորդներին: Նրանք կտեսնեն, որ Վրաստանի դեմ ուղղված քայլերը չեն կարող ընդհատել այդ գործընթացը, և ելնելով դրանից` փոխել տոնն ու օրակարգը», — ասել է Ալասանիան: